Quantcast
Channel: IT TREND ™ »Интернет
Viewing all articles
Browse latest Browse all 48

Orange-ն առաջարկում է ավելի գրավիչ պայմաններ ինտերնետի լրացուցիչ ծառայությունների համար

0
0

Հունիսի 1-ից Orange-ն ինտերնետի իր բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել լրացուցիչ փաթեթներ և ակտիվացնել ծառայություններ նախկինից ավելի գրավիչ պայմաններով:

Այսպիսով, Ինտերնետ Հիմա և MyFi ծառայությունների բաժանորդները կարող են ակտիվացնել «Եվս մեկ անգամ» ծառայությունը 3000 դրամով նախկին 4000 դրամի փոխարեն և ստանալ նույն ծավալով գերարագ ինտերնետ, որը ստանում են ամեն ամիս՝ ըստ իրենց սակագնային պլանի: Օրինակ,  Ինտերնետ Հիմա 9000 սակագնային պլանի դեպքում «Եվս մեկ անգամ» ծառայությունն ակտիվացնելիս բաժանորդը կստանա ևս 10 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Չօգտագործված ինտերնետի ծավալը կփոխանցվի հաջորդ ամիս: Եվս մեկ անգամ ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով OMT բանալի բառը 111 կարճ համարին:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Արագ բեռնում» ծառայությանը, որը թույլ է տալիս բարձրացնել վերբեռնման արագությունը մինչև 2 Մբ/վ` անկախ նրանից, թե բաժանորդը որտեղ է օգտվում ինտերնետից: Այժմ Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում այս ծառայությունն ակտիվացնելիս բաժանորդները կկարողանան փաստաթղթեր, նկարներ և այլ նյութեր վերբեռնել ինտերնետ մինչև 5,76 Մբ/վ արագությամբ նախկին 2 Մբ/վ-ի փոխարեն: Արագ բեռնումը կարելի է ակտիվացնել ցանկացած ժամանակ՝ ուղարկելով HU բանալի բառը 111 կարճ համարին և վճարելով 2000 դրամ:

Orange-ը շարունակում է առաջարկել անվճար օգտվել ինտերնետից գիշերային ժամերին: Ինտերնետ Հիմայի, MyFi-ի և Ֆլայբոքսի բաժանորդները գիշերը ժամը 02:00-ից մինչ առավոտյան 08:00-ը կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար: Գիշերային ինտերնետ ծառայությունը կարելի է անվճար ակտիվացնել յուրաքանչյուր ամիս` ուղարկելով NI բանալի բառը 111 կարճ համարին:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է, որը Հայաստանում շարժական ինտերնետի իր ողջ ծածկույթում առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ, իսկ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում՝ մինչև 42.2 Մբ/վ ներբեռնման արագություն:

Բոլոր ծառայությունների մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ հետևյալ հղումով.  http://www.orangearmenia.am/internet/services/


Viewing all articles
Browse latest Browse all 48

Latest Images

Trending Articles





Latest Images